▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իսկ կարող ա՞ այս ամենը պլանավորված են Ալիև-Փաշինյանն անում, որ «ռուսի ոտը» ստեղից վերջնականապես հանեն

Չէ, ես հասկանում եմ, զայրույթը ու տարակուսանքը ուղղված ռուս խաղաղապահների առաքելության իրենց գործառույթների իրականացման հետ կապված, բայց հիմա Գորիս-Ստեփանակերտ ճամփեն ադրբեջանցիք փակել են, շրջափակման մեջ են պահում 120 հազար հայի, ՀՀ իշխանություն կոչվող շարլատանները ասում են` էդ մեր պատասխանատվությունը չի, գնացեք ռուսներին ասեք, մենք էդտեղ կապ չունենք։

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Yerevan Today»-ի խմբագիր Սեւակ Հակոբյանը:

Նա նաեւ նշել է. «Հիմա որ ադրբեջանցիք մի թափ էլ փակեն, օրինակ՝ Գեղարքունիքի մարզը, իր 110 հազար հայ բնակիչներով, էդ ժամանակ էլ ասելու եք՝ դե թող ՀԱՊԿ-ը գա՝ բացի, իր պատասխանատվությունն ա՞։ Ուզում եմ հասկանամ, բա մեր ահավոր «անկախ ու ինքիշխան» գերագույնը, կամ էն մյուսը՝ Սուրեն Սպարապետը, էլ ինչի՞ համար են, ո՞ր օրվա համար են, եթե սաղ պետք ա ռուսները անեն։ Նստել, պոպկոռնը գրկել, կինո են նայում։

Ու այստեղ ինքս ինձ հարց եմ տալիս․ Իսկ կարող ա՞ այս ամենը պլանավորված են Ալիև-Փաշինյանն անում, որ «ռուսի ոտը» ստեղից վերջնականապես հանեն, վարկաբեկվի Պուտինն էլ, ռուսական բանակն էլ և շատ հեշտությամբ/խայտառակված/ դուրս արվի, պրծնեն։ Չէ՞ որ, դրա մասին ամենքը իր շահերից ելնելով երազել են, թե՛ Փաշինյանը, թե՛ Ալիևը։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին