▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իսլամական պետությունն» արգելել է հեռուստացույց դիտել

 

Վերջին օրերին Իրաքի կենտրոնում՝ Սալահ ալ-Դին նահանգում, ակտիվացած ռազմական գործողությունների ֆոնին «Իսլամական պետություն» (ԻՊ) իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպությունն իր վերահսկողության ներքո գտնվող շրջաններում փորձում է տեղեկատվական շրջափակման մեջ պահել տեղի բնակչությանը՝ նահանգի հյուսիսային որոշ բնակավայրերում ընդհանրապես արգելելով հեռուստացույց դիտելու իրավունքը: Վերոնշյալ արգելքի նպատակն, ըստ էության, Թիքրիթ քաղաքի ազատագրման, ինչպես նաև քաղաքի շրջակայքում ծավալվող ռազմական գործողություններում իրաքյան բանակային ստորաբաժանումների, քրդական զինուժի արձանագրած հաջողությունների և իսլամականների ակնհայտ նահանջի մասին տեղեկատվությունը շրջանի բնակչությունից թաքցնելն է: Նման կերպ իսլամականները փորձում են զսպել իրենց վերահսկողության ներքո գտնվող շրջանների բնակչության մոտ խուճապային իրավիճակի ստեղծմանը, հնարավոր արտագաղթին կամ, չի բացառվում նաև՝ հնարավոր ըմբոստության հրահրմանը:
Այս համատեքսում, ԻՊ-ի զինյալներն արդենիսկ մի քանի հարձակում են իրականացրել որոշ առևտրի կենտրոնների վրա, կոտրել դրանցում եղած հեռուստացույցներն, ինչպես նաև խստագույն պատժով սպառնացել վերոնշյալ արգելքը խախտողներին:

Վերջին օրերին Իրաքի կենտրոնում՝ Սալահ ալ-Դին նահանգում, ակտիվացած ռազմական գործողությունների ֆոնին «Իսլամական պետություն» (ԻՊ) իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպությունն իր վերահսկողության ներքո գտնվող շրջաններում փորձում է տեղեկատվական շրջափակման մեջ պահել տեղի բնակչությանը՝ նահանգի հյուսիսային որոշ բնակավայրերում ընդհանրապես արգելելով հեռուստացույց դիտելու իրավունքը: Վերոնշյալ արգելքի նպատակն, ըստ էության, Թիքրիթ քաղաքի ազատագրման, ինչպես նաև քաղաքի շրջակայքում ծավալվող ռազմական գործողություններում իրաքյան բանակային ստորաբաժանումների, քրդական զինուժի արձանագրած հաջողությունների և իսլամականների ակնհայտ նահանջի մասին տեղեկատվությունը շրջանի բնակչությունից թաքցնելն է: Նման կերպ իսլամականները փորձում են զսպել իրենց վերահսկողության ներքո գտնվող շրջանների բնակչության մոտ խուճապային իրավիճակի ստեղծմանը, հնարավոր արտագաղթին կամ, չի բացառվում նաև՝ հնարավոր ըմբոստության հրահրմանը:Այս համատեքսում, ԻՊ-ի զինյալներն արդենիսկ մի քանի հարձակում են իրականացրել որոշ առևտրի կենտրոնների վրա, կոտրել դրանցում եղած հեռուստացույցներն, ինչպես նաև խստագույն պատժով սպառնացել վերոնշյալ արգելքը խախտողներին:

Արմեն Պետրոսյան

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին