«Ես ինչ-որ ասել եմ ստեղից, շատ հստակ եմ ասել։ Էդ իմ ասածը ունեցել ա կոնկրետ հասցեներ: Դա երբեք չի վերաբերում ՀՀ քաղաքացիներին, դա վերաբերում ա այն ուժերին, ովքեր փորձում են պառակտել, նսեմացնել, հիասթափեցնել մեր հասարակությանը»,- այսօր՝ լրագրողների հետ զրույցում ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, խորհրդարանի փոխխոսնակ, «Դիմադրության շարժման» առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով երեկ հնչեցրած՝ «Ով էս պայքարի հետ չի, Նիկոլ ա» խոսքերին: Նա նաև հավելել է, որ կան մարդիկ, ովքեր փորձում են պառակտումներ մտցնել և հիասթափեցնել ժողովրդին: «Ես կրկին ասում եմ՝ ովքեր իրենց համարում են ընդդիմություն, բայց փորձում են պառակտել, փորձում են իրենց քայլերով և գործողություններով հիասթափեցնել մեր ժողովրդին, այո՛, իրենք Նիկոլ են»,- նշել է Սաղաթելյանը։ Դիտեք նաև՝
|
Իշխան Սաղաթելյանը՝ «ով էս պայքարի հետ չի, Նիկոլ ա» հայտարարության մասին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet