▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իշխանության սև հումորը»

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իշխանության սև հումորը․ Մացոն դառնալու է կոռուպցիոն գործերով դատավոր
Գորբաչովի օրոք, «չոր օրենքի» ժամանակ, ալկոհոլիզմի դեմ պայքարի նպատակով Հայաստանում ստեղծվում էին սթափության կոմիտեներ։ Նմանատիպ կոմիտե պետք է ստեղծվեր Նոյեմբերյանում։ Կոմկուսի Նոյեմբերյանի շրջկոմի առաջին քարտուղարը շրջանի սթափության կոմիտեի նախագահ է նշանակում մի մարդու, ով ոգելից խմիչքի հանդեպ սեր ուներ։ Շրջկոմի քարտուղարն ասում է, որ նա այդ գործը լավ կանի։


Այդ տրամաբանության շրջանակներում է կոռուպցիոն գործերով դատարանի դատավորի պաշտոնում դատավոր, դատական ցնցող վճիռներ կայացրած Մնացական Մարտիրոսյանի՝ հայտնի Մացոյի թեկնածության հաստատումը։ Բարձրագույն դատական խորհրդում այսօր՝ նոյեմբերի 21–ին, կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորների կազմում ընդգրկվելու համար հարցազրույցի փուլին մասնակցող 2 թեկնածուներից ընտրվել է 1-ը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանը՝ 6 կողմ, 3 դեմ ձայնով»:

ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, նույն թեմայի մասին,  գրել է. «Մանրամասներ Մնացական Մարտիրոսյանի՝ հակակոռուպցիոն դատավոր նշանակվելու մասին
Ինչպես գիտեք, Հայաստանում ամենաշատ քաղբանտարյալներ դատած դատավոր Մնացական Մարտիրոսյանը (հայտնի է «Մացո» մականունով) քիչ առաջ ԲԴԽ-ի կողմից նշանակվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր:


«Իրազեկ քաղաքացիների միավորման» ներկայացուցիչ Վաղարշ Աղաբեկյանը, հանդիսանալով ԲԴԽ կողմից կազմակերպվող հակակռուպցիոն դատարանների դատավորների մրցույթի ազգային փորձագետ, բացասական եզրակացություն էր տվել Մնացական Մարտիրոսյանի թեկնածությանը:
Ավելին, Հակակոռուպցիոն դատավորի թեկնածուներից Մնացական Մարտիրոսյանը միակն էր, ում բարեվարքության մասին թե՜ մեր ներկայացուցիչը և թե՜ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տվել էին բացասական եզրակացություն: Մնացական Մարտիրոսյանի թեկնածությունը բացասական էր գնահատվել նաև ԲԴԽ-ի կողմից ներգրավված միջազգային փորձագետ Վիտալի Կասկոի կողմից:
Մնացական Մարտիրոսյանը, որպես դատավոր, մասնագիտական գործունեության ընթացքում ունեցել է բազմաթիվ քաղաքական քրեական գործեր, որոնց մի մասով առկա է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից արձանագրված խախտումներ: Այդ թվում, օրինակ, Նիկոլ Փաշինյանին ապօրինի ազատազրկելը:
Այդ անձի կայացրած ապօրինի դատավճիռների արդոյւնքում Հայաստանի Հանրապետությանը նաև պատճառվել է գույքային վնաս, ինչպես նաև բարոյական վնաս է հասցրել ՀՀ դատական համակարգին և խաթարել հանրային վստահությունը այդ համակարգի նկատմամբ։
Եվ հիմա Մնացական մարտիրոսյանը պիտի կոռուպցիոն գործերով Հայաստանի հանրության անունից և հանուն Հայաստանի Հանրապետության արդարադատությու՞ն իրականացնի: Ո՞վ է վստահելու կոռուպցիայի դեմ այսօրինակ պայքարին:
ԲԴԽ-ի այս քայլը ունենալու է լուրջ հետևանքներ, որոնք այժմ քննարկում ենք գործընկեր-կազմակերպությունների հետ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին