Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Ազգային ժողովի արտահերթ նիստի հաստատմանն է ներկայացվել ՀՀ պաշտոնաթող նախագահին ցմահ գրասենյակով ապահովելու և ներկա նախագահի աշխատավարձի 70 տոկոսի չափով հատուկ կենսաթոշակ սահմանելու մասին կառավարության նախագիծը:
Հակակոռուպցիոն հանձնաժողովի իրազեկ աղբյուրը հերքել է լուրերը, թե, նման արտոնյալ պայմաններ ստեղծելով, իշխանությունները փորձում են վարձահատույց լինել Լևոն Տեր-Պետրոսյանին՝ «հրաշալի քառյակը», այնուհետև ընդդիմադիր դաշտն ամբողջությամբ կազմաքանդելու գործում ներդրած անուրանալի ծառայությունների դիմաց:
Պարզապես, Լևոն Տեր-Պետրոսյանն այնքան է հավատացել օր առաջ իշխանափոխություն անելու և իրեն կրկին իշխանություն հռչակելու միֆին, որ նախապես ջլատել է ընդդիմությունը, ինչպես «հին, բարի» ժամանակներում: