▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իշխանությունների «պայքարի» արդյունքը. խաղամոլության թվերն աճել են

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո իշխանությունները լծվեցին խաղամոլության դեմ «պայքարին»՝ իրականում նպատակ ունենալով վնասել լրատվամիջոցներին: Երեկ էլ կառավարության նիստում չզեկուցվող նախագծերի թվում մի որոշում է անցկացվել, որով արգելվելու է շահումով խաղերի կամ տոտալիզատորի գովազդը: Նկատենք՝ իշխանությունները նպատակ ունեն զրկել լրատվամիջոցներին գովազդի այս աղբյուրից, այլընտրանք չեն առաջարկում և վերացնում են այժմյան սահմանափակումը, որը ենթադրում էր ժամային գրաֆիկով գովազդի տեղադրում:

Սակայն այս որոշումը ոչ թե նպաստելու է խաղամոլության դեմ պայքարին, այլ վնասելու է լրատվամիջոցներին, քանի որ եկամուտները հիմնականում այդ գովազդներից են, իսկ խաղամոլության նվազմանը չի նպաստի, քանի որ այդ գովազդներն այլ կայքերում, միևնույնն է, երևալու են: Այսինքն՝ այսպես ոչ թե պայքարում են խաղամոլության դեմ, այլ պարզապես վնասում լրատվամիջոցներին, քանի որ կարող էին ընտրել այլ տարբերակ, օրինակ՝ աշխարհում ընդունված պրակտիկաներից մեկը, երբ սահմանափակումներ են մտցվում նույն մարդու կողմից խաղադրույքների չափը գերազանցելու դեպքում:

Իսկ այժմ մի քանի թվեր, որոնք ցույց են տալիս խաղամոլության դեմ պայքարի հիանալի «արդյունքները»: Օրինակ՝ ԱԺ կողմից ընդունված ժամային սահամանափակումների օրենքի ընդունումից հետո խաղամոլության ծավալները Հայաստանում ոչ թե նվազել են, այլ կտրուկ աճել. միջին ամսական խաղացողների թիվը 2018թ. կազմել է 18093, 2019թ-ին՝ 29911, 2020թ-ին՝ 44082»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Այլ կայքերից և տելեգրամ-ալիքներից վերահրապարակումների սկզբնաղբյուրը նշվում է. Դրանցում տեղ գտած մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին, որը կհրապարակվի անմիջապես
Մամուլ ավելին