▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իզուր Նիկոլ Փաշինյանին խորհուրդներ մի՛ տվեք». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Իզուր Նիկոլ Փաշինյանին խորհուրդներ մի՛ տվեք


Քաղաքագետներ, հասարակական գործիչներ կան, որ համացանցում լուրջ խորհուրդներ են տալիս Նիկոլ Փաշինյանին, թե նա ինչպես վարվի, որ Հայաստանին օգուտ լինի։ Լոռեցիք նրանց կասեին՝ այտա՛, շա՞շ եք, Նիկոլ Փաշինյանին պե՞տք են ձեր խորհուրդները, գիտե՞ք, որ նա ուռճացած աշխատակազմ ունի՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար, աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ, աշխատակազմի ղեկավարի 4 տեղակալներ, վարչապետի գլխավոր խորհրդական, խորհրդական, 4 օգնական, մամուլի քարտուղար, արարողակարգի պետ, վարչապետի աշխատակազմի 27 ստորաբաժանում։ Իր ենթակայությամբ քանի՞ գլխավոր խորհրդական, խորհրդական, քանի հարյուր աշխատակից պետք է ունենա Նիկոլ Փաշինյանը, որ կարողանա երկիր կառավարել։ 2020թ․ հոկտեմբերի 19-ին Պուտինը նրան առաջարկել է տարածքային ավելի նվազ կորուստներով դադարեցնել պատերազմը, ո՞ւմ հետ էր խորհրդակցել Նիկոլ Փաշինյանը, որ այդ առաջարկը մերժեց, չէ՞ որ գլխավոր շտաբի պետը նրան զգուշացրել էր, որ պատերազմում չենք կարող հաղթել։ Հոկտեմբերի 19-ից հետո պատերազմի ամեն օր շուրջ 200 զոհ ունեցանք։ Նիկոլ Փաշինյանին ո՞վ էր խորհուրդ տվել քարոզարշավի ընթացքում հայտարարել ՝ «դրանց սաղին բռնելու ենք շինենք», եռագույն բանտիկով չաքուչով սպառնալ ընդդիմությանը։ 2021թ․ մայիսի 12-ից Ադրբեջանի շուրջ 1000 զինծառայողներ Հայաստանի տարածքում են, նրանց հեռացնող չկա։ Նիկոլ Փաշինյանը հունիսի 6-ին հրապարակային հայտարարեց՝ գերիները թող իրենց ներեն գերության մեջ 1-2 ամիս ավել երկար մնալու համար, դրանից հետո 2 ամիսը վաղուց անցել է։ Նիկոլ Փաշինյանին խորհուրդ տվողներ, նրան դրսից են խորհուրդ տալիս, և հենց այդ նպատակով էլ 2018թ․-ին Հայաստանի ժողովրդի գլխին սարքվեց թավշա հեղափոխություն կոչված դավադրությունը։ Այդ քաղաքական բեմադրության մեջ ժողովրդին «մասսովկա» ապահովելու դերն էր տրված»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին