▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժամանակն է, որ գեթ մեկ անգամ մտորի, թե ինչու այսօր այդ մարդիկ իր հետ չեն...

Տեսնես երբևէ առաջին նախագահը ինքն իրեն հարց տվել է, թե ինչու նախկինում իր կողքին կանգնած բազմաթիվ մարդիկ չեն ուզում իր անունը անգամ լսել:Լավ կլինի, որ Լևոն Տեր-Պետրոսյանը իր սրտի պարտքը համարի և ինքն իրեն մի հարց տա` ուր են իրեն հարգող և իր հետևից գնացող մարդիկ:Լավ կլինի, որ հետ նայի ու տեսնի, թե ուր են այն բազմաթիվ` ընկերները, բարեկամները, մտերիմները, կուսակցության անդամները, իր հետ ժամանակին պայքարողները:Ես հասկանում եմ, որ այսօր և երբևէ նրան նման հարց չեն տվել, քանի որ նա իրեն վեր է պահել ամեն ինչից և ամենքից, բայց ժամանակն է, որ խոր ծերությունում նա հետ նայի և գեթ մեկ անգամ մտորի, թե ինչու այսօր այդ մարդիկ իր հետ չեն: 
Հ.Գ. Իսկ այսօր այս մարդը դեռ խոսում է անարյուն բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունից, երբ 2008թ-ին բազմաթիվ մարդկանց թողեց և հեռացավ, իսկ որոշ ժամանակ անց` նախագահական ընտրություններին ծերացավ:

Համլետ Թադևոսյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին