Ժառանգության շուրջ ծավալվող իրադարձությունները հուշում են նոր քաղաքական զարգացումների մասին: Ինչպես հիշում ենք Րաֆֆի Հովհաննիսյանն ասուլիսի ժամանակ դժգոհել էր Եռյակի ներսում չհամաձայնեցված որոշումների մասին և Եռյակի որոշ ներկայացուցիչներ՝ մեկնաբանելով Րաֆֆու ասուլիսը ասել էին, որ նրանք բացառապես հենվում են Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի կարծիքի վրա:
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի օրերս արած հայտարարությունը կապված ընդիմադիր պատգամավորների շրջանակներում ստորագրահավաք կազմակերպելու վերաբերյալ, քաշաքական դաշտում նոր հնարավոր խմորումների առիթ է դառնում:
Փաշինյանի հարցազրույցից հետո, նրա հայտարարությունը տարբեր ձև էին մեկնաբանել ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները: Հատկանշական է Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը: Մասնավորապես Փոստանջյանը ողջունել է Փաշինյանի կոչը և հայտարարել, որ միանում է նրա նախաձեռնությանը: Ժառանգության պատգամավորը հավելել է, որ սա քննություն է հատկապես այն ուժերի համար, ովքեր մինչ այս որպես առանցքային հարց դիտարկում էին Սերժ Սարգսյանի հրաժարականը:
Ժառանգության «ոչ իշխանական թևը» բնականաբար շարժվելու է Եռյակի հրահանգով և դժվար է պատկերացնել, որ ոչ իշխանակնները կողջունեն և համագործակցության ձեռք կմեկնեն Նիկոլ Փաշինյանին:
Ստացվում է, որ Ժառանգությունը հնարավոր է բաժանվի երկու մասի՝ Ժառանգության «ոչ իշխանական թև» և փաշինյանական թև: Կարծում եմ այս հնարավոր բաժանումը վարակիչ է լինելու նաև ողջ ընդիամդիր դաշտում:
Ինչևիցե, առաջիկա քաղաքական զարգացումները սարերի ետևում չեն, սպասենք և շուտով ավելի պարզ կդառնա հետագա իրադարձությունների պատկերը: