▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջավախքում սպանված հայ ընտանիքի անդամների դիերը խոշտանգված են եղել. կան ձերբակալվածներ

Ջավախքի Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում ընտանիքի 4 անդամների սպանության կասկածանքով կան ձերբակալվածներ, որոնց ինքնությունը, սակայն, չի հաղորդվում:

Ըստ նախնական տեղեկությունների, նրանք Քաչոտյանների տուն են մտել գողություն կատարելու նպատակով. իմացել են, որ ընտանիքի հայրը Ռուսաստանի Դաշնությւոնից գումար է ուղարկել:

Նշվում է, որ ընտանիքի անդամների դիրեը խոշտանգված են եղել: Հանցագործները հուլիսի 10-ի երեկոյան լուսամուտից մտել են Քաչոտյանների տուն, տանտիրուհու դիմադրությանը հանդիպելով`  բութ գործիքով հարվածել են նրա գլխին, այնուհետեւ, սպանել նրան եւ ընտանիքի մյուս  անդամներին: Տանը կտրված է եղել գազատար խողովակը, ինչը կարող է նշանակել, որ ոճրագործները ցանկացել են հրդեհել տունը:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ սպանության գործով ձերբակալվածներից մեկը՝ նույն գյուղի 24-ամյա հայ բնակիչ, ինքնախոստովանական ցուցմունք է տվել:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին