▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջերարդ Գաֆէսճեանի ուղերձը

Ցավով ու առանց մեկնաբանության......

Հարգելի բարեկամներ,

Այս արվեստի կենտրոնի կառուցման գաղափարը արվեստի նկատմամբ ունեցած իմ անսահման սիրո և տարիներ շարունակ համալրած արվեստի գործերի համար լավագույն ապագայի որոնման տրամաբանական շարունակությունն է: Ինձ համար արվեստը եղել և մնում է մարդկային արարում, զգացմունքայնության, տաղանդի և ստեղծագործականության արտահայտում: Այն ոգեշնչել և ուժ է տվել ինձ' հասնելու նոր բարձունքների, միաժամանակ սավառնել՝ հմայված կյանքի գեղեցկությամբ և մարդկային մտքի հզորությամբ:

Տասնամյակներ շարունակ, նմուշ առ նմուշ ես համալրել եմ արվեստի իմ հավաքածուն' իմ միտքն ու հոգին դնելով յուրաքանչյուրի մեջ: Բոլոր գործերը հարազատ են դարձել ինձ: Թանգարան ստեղծելու ժամանակ ես ուսումնասիրեցի բազմաթիվ առաջնակարգ միջազգային թանգարաններ և հայտնաբերեցի, որ այլ հայեր նույնպես ունեն արվեստի խոշոր հավաքածուներ, որոնք չեն հանգրվանել Հայաստանում: Ստանալով բազմաթիվ առաջարկներ տարբեր քաղաքներից' ես ընտրեցի Երևանը իմ հավաքածուն ցուցադրելու համար: Ես շատ շոյված եմ Հայաստանի Կառավարության' իմ և Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ստեղծման գաղափարի հանդեպ ցուցաբերած ջերմ վերաբերմունքից:

Այս տարիների ընթացքում մենք բազում խոչնդոտներ ենք հաղթահարել: Այս բարդ տնտեսական իրավիճակում բազմաթիվ միջազգային թանգարանային նախագծեր հետաձգվել կամ ընդհնարապես դադարել են գոյություն ունենալ: Այս ամենով հանդերձ, Գաֆէսճեան արվեստի կենտրոնը բացելու իմ հաստատակամությունը երբեք չի նվազել:

Ես անչափ երջանիկ եմ ներկա լինել բացման արարողությանը և մեկ անգամ ևս հնարավորություն ունենալ լինել ձեզ հետ, ի’մ սիրելի հայրենակիցներ, ի’մ սիրելի հայ ժողովուրդ: Մենք միասին կտոնենք թանգարանի բացումը:

Իմ հավաքածուն իմ սրտի և հոգու մի մասնիկն է, և ես մեծ նվիրումով եմ կիսում այն ձեզ հետ այս արվեստի կենտրոնում: Հուսով եմ, որ այն ձեզ կպարգևի բացահայտման այն նույն ուրախությունը, ինչը պարգևել է ինձ:

Գագիկ Մկրտչյան

Ֆեյսբուք

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին