▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջերմաստիճանը կտրուկ բարձրանալու է․ Գագիկ Սուրենյան

Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն այսօր` հուլիսի 2-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ հուլիսին նույնպես սպասվում է շոգ եղանակ․

«Արդեն կանխատեսումներ ունենք. հուլիսը լինելու է նույնպես շոգ: Հանրապետության ողջ տարածքում օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 2-3 աստճանով՝ պայմանավորված օդային տաք հոսանքների ներթափանցմամբ: Հովտային գոտիներում ամսվա ընթացքում ժամանակ առ ժամանակ առանձին օրերին ջերմաստիճանը կբարձրանա և կհասնի +40, +41 աստիճանի, բայց, ի տարբերություն հունիսի, ամսվա մեջ կունենանք օրեր, երբ կլինի նաև սառը օդային հոսանքների ներթափանցում»,- ասել է Սուրենյանը։

«Հուլիսի 3-4-ն ընկած ժամանակահատվածում սպասում ենք հերթական տաք հոսանքների ներթափանցմանը Իրաքից: Ջերմաստիճանը կտրուկ բարձրանալու է»,- տեղեկացրել է Գագիկ Սուրենյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին