▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ջերմուկում, նրանց հանգստի ավարտից հետո, մարտեր ծավալվեցին»․ Էդգար Ղազարյան

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2022 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Նիկոլ Փաշինյանը և իր կինը` Աննա Հակոբյանն իրենց ամառային հանգիստն են անցկացրել իրենց մեղքով, 2020 թվականի նոյեմբերից սահմանամերձ դարձած Ջերմուկ քաղաքում։
Նրանց հանգստի ավարտից հետո, 2022 թվականի սեպտեմբերի 13-ին և 14-ին (երկու տարի առաջ այս օրը) Ջերմուկ քաղաքը, ինչպես նաև ՀՀ Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի մի շարք այլ բնակավայրեր և պաշտպանական դիրքեր ենթարկվել են ինտենսիվ հրետակոծության, ծավալվել են մարտեր, ինչը հանգեցրել է հարյուրավոր զոհերի, տարածքային կորուստների, միլիոնավոր դրամների վնասների։
Հ.Գ. Նիկոլ Փաշինյանը շարունակում է պաշտոնավարել ՀՀ վարչապետի պաշտոնում»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին