▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ջերմուկում մեր դիրքերի ուղղությամբ չեն կրակում, թշնամին օդ է կրակում»․ մարզպետ

«Ջերմուկի ուղղությամբ լարվածություն չենք ունեցել, կարող ա կրակոցներ լինեն մեր դիրքերի ուղղությամբ և այլն, բայց նենց իրավիճակ, որ լարվեն, չենք ունեցել տենց դեպք։ Իմ ունեցած տեղեկություններով, տենց իրավիճակ չենք ունեցել։

Ուղղակի մեր հանրությանը տեղեկացնեմ, որ իրանք կարող ա վերցնեն օդ կրակեն, բայց նենց, որ մեր դիրքերի ուղղությամբ կամ լարված իրավիճակ լինի, ինչը մեզ կստիպի լրացուցիչ միջոցներ ձեռնարկել, տենց իրավիճակ Ջերմուկում չենք ունեցել»,- այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնել է Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին