▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժիրայր Սեֆիլյանը չի մասնակցում բանակցություններին

«Ժիրայր Սեֆիլյանը չի մասնակցում բանակցություններին, առայժմ  նման նպատակահարմարություն չկա », -ասել է ՀՀ  Ոստիկանության փոխնախարար Հունան Պողոսյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին: 

Նրա խոսքով, ոստիկանության և իրավապահ մարմինների բոլոր ջոկատները բերված են հատուկ մարտավիճակի , սակայն գրոհի հրահանգ չի տրվել:

Ըստ Հունան Պողոսյանի, ոստիկանության շենքը գրավված անձանձ հետ բանակցությունների արդյունքում շենքից դուրս են բերվել վիրավորներն ու սպանված ոստիկանի դին: 

«Այս պահին նրանց կրկին հորդորում ենք հանձնվել իշխանություններին»,- իր խոսքը եզրափակել է ՀՀ փոխոստիկանապետը: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին