«Ճիշտ կլինի՝ դրա հետ կապված մեկնաբանություններ տան խոսակցության գործող անձինք՝ Նիկոլ Փաշինյանը, Սերժ Սարգսյանը, Օնիկ Գասպարյանը... Պատմությունը ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանի որևէ հայտարարություն չկա, որ իր տակ առնվազն 1-2 փաստ չունենա»,- անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, ըստ որի՝ Սերժ Սարգսյանի դրդմամբ է Օնիկ Գասպարյանը հայտարարություն ստորագրել, ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:
Հիշեցնենք՝ երեկվա հանրահավաքի ժամանակ, Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Կապ չունի՝ այդ թուղթն ովքեր են ստորագրել։ Որոշումը նման թուղթ սեղանին դնելու ու ստորագրություններ հավաքելու կայացրել է Օնիկ Գասպարյանը` Սերժ Սարգսյանի դրդմամբ»:
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։