▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժողովուրդը հոգնել է գնալ-գալուց, տանել-բերելուց

 

 Մի տեսակ լավ է չէ՞, ամեն ինչ կարծես իր տեղն է ուզում ընկնել…
Քաղաքական դաշտը հանդարտվել և հստակեցման նախանշաններ է տալիս, ժողովուրդն էլ կարծես միամտացել ու իր բան ու գործով է ուզում զբաղվել, քանզի արդեն հոգնել է գնալ-գալուց ու տանել-բերելուց, թե՝ դեռ հլա նոր ենք ցրցամ տվել, թե որ կարենք… 
Այսինքն, ստացվում է՝ ժողովուրդը փորձում է համակերպվել երկրի Նախագահի արտահայտած մտքի հետ: Մնում է հստակեցումը շարունակական բնույթ կրի ու ամեն մեկն իսկապես իր գործով զբաղվի: 
Ժողովրդի ուզածն էլ հենց սա է: Վերջապես կարող է քաղաքականությունը վստահել իր ընտրյալներին, այլ ոչ թե «ազգընտիրներին»: Միևնույն է, վերջիններս միշտ ու միայն իրենց ծառն են ջրում:
Ժողովրդին կարծես թևեր է տվել Նախագահի վճռականությունն, ու որքան էլ ոմանք չուզեն նկատել, ժողովուրդը ներքուստ ոգևորվել է և ուզում է հավատալ, որ … սայլը տեղից կշարժվի:

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

 Մի տեսակ լավ է չէ՞, ամեն ինչ կարծես իր տեղն է ուզում ընկնել…Քաղաքական դաշտը հանդարտվել և հստակեցման նախանշաններ է տալիս, ժողովուրդն էլ կարծես միամտացել ու իր բան ու գործով է ուզում զբաղվել, քանզի արդեն հոգնել է գնալ-գալուց ու տանել-բերելուց, թե՝ դեռ հլա նոր ենք ցրցամ տվել, թե որ կարենք… 

Այսինքն, ստացվում է՝ ժողովուրդը փորձում է համակերպվել երկրի նախագահի արտահայտած մտքի հետ: Մնում է հստակեցումը շարունակական բնույթ կրի ու ամեն մեկն իսկապես իր գործով զբաղվի: Ժողովրդի ուզածն էլ հենց սա է: Վերջապես կարող է քաղաքականությունը վստահել իր ընտրյալներին, այլ ոչ թե «ազգընտիրներին»: Միևնույն է, վերջիններս միշտ ու միայն իրենց ծառն են ջրում:Ժողովրդին կարծես թևեր է տվել նախագահի վճռականությունն, ու որքան էլ ոմանք չուզեն նկատել, ժողովուրդը ներքուստ ոգևորվել է և ուզում է հավատալ, որ … սայլը տեղից կշարժվի:

Արմեն Գևորգյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին