Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Արդեն տեղեկացրել ենք, որ Գայանե Մաթևոսյանը մեղադրում է «Բարի Սամարացի» ընկերության տնօրեն Հովհաննես Հովակիմյանին` իր հանգուցյալ հորաքրոջ` Սուսաննա Աբրամովայի տանն ապօրինաբար տիրանալու մեջ: Խնդրի վերաբերյալ նախկինում Գայանե Մաթևոսյանը բաց նամակով դիմել էր Սերժ Սարգսյանին, սակայն նույն քայլին գնում է նաև երկրորդ անգամ, քանի որ ըստ նրա` գործի քննության ընթացքում բախվել է անարդարության: Ստորև ներկայացնում ենք Գայանե Մաթևոսյանի բաց նամակը` առանց խմբագրման:
«Հարգելի Սերժ Ազատի Սարգսյան, խորին հարգանքներով Ձեր անձի և Ձեր վարած քաղաքականության նկատմամբ` դիմում եմ Ձեզ որպես մի հայ կին, երեք տղաների մայր: Մենք դիմել ենք Ձեզ բաց նամակով առ այն, որ «Բարի Սամարացի» կազմակերպության տնօրեն Հովիկ Հովակիմյանը խլել է հորաքրոջս տունը, իբրև իրեն պետք է տաներ Գերմանիա` բուժման նպատակներով, սակայն ոչ մի տեղ էլ չի տարել, գումարն էլ չի տվել (հորաքույրս տառապում էր քաղցկեղ հիվանդությամբ):
Հ. Հովակիմյանը, հորաքրոջս վստահությունը չարաշահելով, ստորագրել է տալիս մի փաստաթուղթ, որն առք ու վաճառք պայմանագիր էր: Նշեմ նաև հորաքույրս` Սուսաննա Աբրահամովան ծնվել և մեծացել է Ադրբեջանի Կիրովաբադ քաղաքում, ուսումը ստացել է ռուսական դպրոցում և բացարձակ չէր տիրապետում հայերեն գրերին:
Գործարքը կնքել է կադաստրի աշխատակից Ջավահիր Ամիրբեկյանը, ով չի ապահովել ռուսերեն թարգմանությունը, ինչպես նաև գոյություն չունի ստացական, որ հորաքույրս գումար է ստացել, չկա կադաստրի տեսախցիկների ձայնագրությունը: Հորաքույրս իր կյանքի վերջին օրերին եղել է սոցիալապես անապահով վիճակում:
Քրեական գործի շրջանակներում պայմանագիրն ուղարկվել է ձեռագրաբանական փորձաքննության, ըստ որի ապացուցվել է, որ նա չի գրել իր ստորագրության կողքին գրված անուն-ազգանունը հայերեն լեզվով:
Պայմանագրի մեջ նշված է, որ Հովակիմյանը 23 միլիոն դրամը տվել է ամբողջությամբ, իսկ նա քննիչին տալիս է ցուցմունք, որ վճարել է մաս-մաս, հորաքրոջս մնացել է պարտք 3 միլիոն դրամ, որն էլ ծախսվել է նրա մահվան արարողության ժամանակ: Որպես Հովակիմյանի լրտես` ոմն Հայկուհի Մուրադյանը, որը հանդիսանում է նույն աղանդի անդամ, որոշ ժամանակ բնակվել է հորաքրոջս հետ: Նա քրեական գործի շրջանակներում հանդես է գալիս որպես վկա:
Հայկուհի Մուրադյանը ցուցմունք է տվել, որ ինքն է գրել հայերեն տառերով հորաքրոջս փոխարեն և ապահովել է ռուսերեն թարգմանությունը: Փաստորեն, «Բարի Սամարացի» կրոնական կազմակերպությունը նոտարական և թարգմանչական գործառույթներ էլ է իրականացնում. չենք իմացել:
Այս բոլոր անհայտ մնացած հարցերին պարզաբանումներ չտալով, մեր կողմից նշված վկաներին չհարցաքննելով` Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ Գառնի Մաթևոսյանը քրեական գործը կարճել է` հիմք և օրենք ընդունելով Հովիկ Հովակիմյանի և նրա կողմից բերված վկայի ազնիվ խոսքը:
Մեծարգո նախագահ, շատ ցավալի վիճակում է գտնվում է մեր իրավական համակարգը, հասարակ ժողովուրդը շատ անպաշտպան է Հովիկ Հովակիմյանների նման հրեշների առջև, վերջինս ստեղծվել է մի կազմակերպված հանցախումբ իր լրտեսներով, կադաստրի աշխատակիցներով, ունի մարդիկ իրավապահ մարմիններում, որի նպատակն անապահով և միայնակ մարդկանցից խլելն է իրենց վերջին հույս հանդիսացող տները: Նրա գործողություններից տուժվում է ոչ միայն ժողովուրդը, այլ նաև մեր անկախ պետության հիմքերը և իմիջը:
Ես ու իմ ընտանիքը մեծ հույսեր ենք կապում Ձեզ հետ, համոզված ենք, որ կվերակագնեք արդարությունը:
Հարգանքներով` Գայանե Մաթևոսյան»:
Asekose.am-ը պատրաստ է տվյալ խնդրի վերաբերյալ հարթակ տրամադրել նաև հակառակ կողմին:
Կարդացեք նաև` «Բարի Սամարացի» եկեղեցու հովիվն իր քույրիկ-եղբայրիկներով խարդախությամբ տիրացավ մահացած հորաքրոջս տանը
Կասկածում ենք, որ «Բարի Սամարացի» Հովհաննես Հովակիմյանը հանուն տան սպանել է հորաքրոջս