▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ճոյտ մականունով նոր փորձագետ է ծլել

Հայ-թուրքական հարաբերությունների, ինչպես նաև հատուկ ծառայությունների գործունեության նոր փորձագետ է ծլել` Ճոյտը:

Էս խելոքը հայտարարել ա, որ էդ 1 տոննա հերոինը, որ բռանգրավվել է մեր սահմանին, իրականում թուրքական հատուկ ծառայություններն են դավադրաբար ուղղարկել Հայաստան, որպեսզի ինչ որ վնաս պատճառեն մեզ:

Մենակ արդեն Ճոյտ մականուն ունենալը շատ բան է հուշում սույն անհատի ինտելեկտուալ հատկությունների մասին, դրա համար էլ, թե նրա թեզը, թե թեզում հնչող փաստարկները ծիծաղելի են:

Ճոյտիկ ջան, ախր թուրքերի հատուկ ծառայությունների ինչի՞ն ա պետք 200մլն դոլարի հերոին ուղարկել Հայաստան, եթե Հայաստանն աշխարհում ամենացածր սանդղակներից մեկն ունի` հերոին ու ծանր թմրանյութերի կիրառության առումով:

 Ասենք էդքան հերոինը Թուրքիայի պես հսկայական երկիրը մի քանի ամսում հազիվ սպառի, իսկ Հայաստանում ընդհանրապպես մինչև Քրիստոսի երկրորդ գալուստ կմնա:

Բայց ճոյտս էդքանով էլ չի սահամանփակվում ու հայտարարում ա, որ առավել ևս տարօրինակ ա, որ Հայաստանով են անցկացնում, որովհետև մեր մաքսայինի աշխատաիցները պրոֆեսիոնալ ու գործի գիտակ են... Ախր Ճոյտ ջան, մեռնեմ էն ողորկ ուղեղիդ, ով գոնե մի անգամ գործ ունեցել ա մեր տամոժնիկների հետ, կփաստի, որ փողին մուննաթ` լավ վճարես, մի տոննա հերոին չէ, կարաս ատոմային ռակետ անցկացնես Հայաստանով, ուղղակի էս անգամ ինչ-ինչ պատճառներով մերոնց փող չեն տվել, կամ քիչ են տվել, կամ էլ տվել են, բայց մերոնք են քցել, իսկ դու` հատուկ ծառայություննե՜ր, պրոֆեսիոնալի՜զմ...

Գևորգ Ալեքսանյան

Հիշեցնենք, որ Հակոբ Հակոբյանը երեկ կարծիք էր հայտնել, թե միայն Թուրքերը կարող էին այդ քանակությամբ հերոինը Հայաստան ուղարկել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին