▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջրասուզակները Սևանա լճում հայտնաբերել են 55-ամյա տնօրենի դին

shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ փետրվարի 27-ին, Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության (վարչության պետ Արսեն Ադամյանի), Ոստիկանության Սևանի բաժնի (բաժնի պետ Վիգեն Աղեկյանի), Ոստիկանության Կենտրոնական բաժնի (բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի), Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության (վարչության պետ Արտավազդ Ղազարյանի) և նույն վարչության Սևանի քննչական բաժնի (բաժնի պետ Էդիկ Պետրոսյանի) և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատը՝ հրամանատար Արմեն Ճզմաչյանի գլխավորությամբ Սևանա լճում հայտնաբերել են փետրվարի 13-ից Ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվող «Պրոմուտեա» ՍՊԸ-ի 55-ամյա տնօրեն Տիգրան Հակոբյանի ջրահեղձ եղած դին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հաշվի առնելով դեպքի հնչեղությունը՝ առաջին իսկ պահից տեղում են եղել Գեղարքունիքի մարզի դատախազ Սարգիս Մնացականյանն և Սևանի դատախազ Էդուարդ Հարությունյանը։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դին լճից մեծ դժվարությամբ դուրս բերեցին ջրասուզակներ Նարեկ Բաբայանը, Արթուր Վարդանյանը և Արմեն Եփրեմյանը՝ հրամանատար Ա. Ճզմաչյանի գլխավորությամբ, որից հետո մոտորանավակով դին մոտ 1 կմ մոտեցվեց անվտանգ վայր և, օպերատիվորեն ժամանած Սևանի շտապօգնության հերթապահ խումբն այն տեղափոխեց դիահերձարան։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին