▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կա ոչ թե տարածքների հանձնման, այլ սահմանների խնդիր. Դավիթ Բաբայան

Armtimes.com-ը գրում է.

Դեռևս վաղ է խոսել Արցախի խնդրի վերջնական կարգավորման մասին: Մենք դեռ շատ անելիքներ ունենք և այդ աշխատանքները պետք է շարունակվեն: Այս մասին կայքի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների սպասվելիք հանդիպմանը, նման տեսակետ հայտնեց Արցախի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը: «Ցանկացած հանդիպում մենք ողջունում և արժևորում ենք, քանի որ այդպիսի հանդիպումները նպաստում են բանակցային գործընթացի շարունակականությանը»,- ընդգծեց նա՝ շեշտելով, որ այդպիսի հանդիպումները շատ կարևոր են խաղաղության և կայունության ապահովման համար:

Թեև նա նշեց նաև, որ ամեն ինչ պետք է արվի, որպեսզի բանակցային գործընթացը շարունակվի, սակայն նկատեց, որ Ադրբեջանն այսօր էլ պատրաստ չէ խնդրի համապարփակ լուծմանը: «Արցախի հետ կապված կան այնպիսի խնդիրներ, որոնք Ադրբեջանն ի վիճակի չէ լուծել և պատրաստ չէ իր մոտեցումները վերանայել»,- հավելեց նա:  

Ինչ վերաբերում է հարցին, թե Արցախը պատրաստ է տարածքների զիջմանը՝ Դ. Բաբայանը ևս մեկ անգամ հիշեցրեց Վիեննայում տեղի ունեցած հանդիպումը՝ շեշտելով, որ դրանով տրվեց բանակցային գործընթացի վերսկսման մեկնարկը, որն առաջինն էր քառօրյա պատերազմից հետո, ապա ավելացրեց. «Այնտեղ խոսք է գնացել ոչ թե տարածքների հանձնման, այլ հստակ մեխանիզմների ներդրման մասին` զինադադարի ռեժիմի պահպանման և խախտումների վերահսկման սարքերի տեղադրման, ուստի խոսել տարածքների հանձնման մասին, տեղին չէ: Հստակ պայմանավորվածություն է ձեռք բերվել բացառապես այդ մեխանիզմների ներդրման աշխատանքների շուրջ»,- նկատեց նա:

Դավիթ Բաբայանի խոսքով՝ տարածքների հանձման մասին խոսակցություններն իրականում թյուրըմբնում են, քանի որ խոսքն այստեղ գնում է ոչ թե տարածքների հանձնման, այլ սահմանների մասին, իսկ դա, ըստ նրա, շատ բարդ խնդիր է: «Այո, տարածքների խնդիր կա և դա հստակ է, քանի որ Ադրբեջանը միայն դրանով է առաջնորդվում, իսկ միջորդները չեն կարող այս հարցը շրջանցել ու օրակարգից հանել, քանի որ կողմերից մեկն անընդհատ դա պնդում է: Բայց դա չի նշանակում, թե այն հայկական կողմերի համար ընդունելի տարբերակ է և այդ տարածքները պետք է հանձնվեն: Այսինքն՝ խոսքը գնում է ոչ թե ինչ-որ տարածքների, այլ սահմանների մասին: Եվ, եթե այսօր մենք խոսում ենք սահմանների մասին, ապա պետք է դա նաև ընդհանուր դիտարկենք:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին