▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փոխզիջումը պետք է լինի համարժեք. Դավիթ Բաբայան

Panorama.am- ը գրում է. Պաշտոնական Ստեփանակերտը այսօր, հուլիսի 14-ին, ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերիի մոսկվոյան հանդիպումներից, որի օրակարգում լինելու է ղարաբաղյան հակամարտության խնդիրը, դրական ակնկալիքներ ունի: Այդ մասին ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

«Մենք արժևորում ենք նման հանդիպումները, մանավանդ որ այսպիսի երկու հեղինակավոր պետություն, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի և ՄԱԿ-ի ԱԽ անդամ են, շահագրգռված են, որ հակամարտությունը կարգավորվի ու կարգավորվի խաղաղ ճանապարհով: Միգուցե նման հանդիպումների ժամանակ ինչ-որ քայլ կկատարվի մեխանիզմների մշակման ուղղությամբ, որոնք պետք է խաղաղությունն ու կայունությունը էլ ավելի ամրապնդեն», -հավելեց պարոն Բաբայանը:

Դիտարկմանը, թե բանակցող կողմերի՝ Վիեննայում, այնուհետև Սանկտ-Պետերբուրգում կայացած հանդիպումներից հետո սահմանային միջադեպերի հետաքննող մեխանիզմների ներդրման ուղղությամբ շոշափելի առաջընթաց չկա, Բաբայանը արձագանքեց, որ դա երկարատև գործընթաց է ու հավելեց.

«Վիեննայում եղել է ընդհանուր համաձայնություն կողմերի միջև, ինչը շատ կարևոր է: Նույնը եղել է նաև Սանկտ Պետերբուրգում: Սա այնքան երկարատև գործընթաց է, որ համաձայնությունից հետո պետք է սկսվի մշակման պրոցես, որը նույնպես շատ բարդ է: Ներկա դրությամբ դեռևս պետք չէ ասել, թե առաջընթաց չկա:

Կարևորն այն է, որ մեկնարկել է, բայց որևէ մեկը չի ասել, թե մեխանիզմների ներդրումը պետք է մեկ ամսում կամ չգիտեմ՝ երեք ժամում պետք է տեղի ունենա: Սա շատ երկարատև գործընթաց է»:

Նրա խոսքով, մեխանիզմների ներդրման գործընթացի ձգձգումը կարող է լինել նաև Ադրբեջանի պատճառով, քանզի այդ երկիրը հայտնի է իր «ապակառուցողական քաղաքականությամբ»:

Նա վերահաստատեց պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը՝ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ բանակցությունների ու փոխզիջումների միջոցով ու հավելեց.

«Բայց ինչպիսի՞ փոխզջում: Չի կարող լինել զիջում, այն էլ՝ միակողմանի: Փոխզիջումը պետք է լինի համարժեք: Այդ փոխզիջումը կամ կարգավորումը չպետք է գայթակղություն ստեղծի Ադրբեջանի մոտ, որպեսզի նա հարցը կարգավորի ռազմական ճանապարհով: Մենք ասել ենք, որ չի կարող լինել վերադարձ ոչ կարգավիճակի, ոչ սահմանների առումով»:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին