Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովն այսօր մոսկովյան НТВ հեռուստաընկերության եթերում հայտարարել է, թե այլևս չի ցանկանում զբաղեցնել Չեչնիայի ղեկավարի պաշտոնը:
«Կարծում եմ՝ իմ ժամանակը սպառվել է, մենք բազմաթիվ լավ մասնագետներ ունենք, ովքեր կարող են փոխարինել ինձ»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ Ռամզան Կադիրովի նախագահական լիազորությունների գործողության վերջնաժամկետը մարտի 5-ն է: