▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կադիրովը Չեչնիան համարել է միակ տեղն աշխարհում, որտեղ հաղթել են ահաբեկչությանը

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, թե կընդունի ՌԴ նախագահի ցանկացած որոշում՝ իր պաշտոնին մնալու կամ հեռանալու վերաբերյալ:

Ինչպես տեղեկացնում է Интерфакс գործակալությունը, այդ մասին նա գրել է Instagram-ի իր էջում:

«Մինչ Չեչնիայի նախագահի պաշտոնում պաշտոնավարման ժամկետի ավարտը դեռ ավելի քան մեկ ամիս կա: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կներկայացնի իր առաջարկը՝ երկրի ղեկավարի պաշտոնի համար և ժողովուրդը համընդհանուր քվեարկությամբ կորոշի: Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ կընդունեմ ՌԴ նախագահի ցանկացած հրաման»,-ասել է շրջանի ղեկավարը:

«Երբ խոսքը համազգային մարտահրավերների մասին է, ապա անձնական շահերը պետք է տեղ չունենան: Մենք պարտավոր ենք հստակ գիտակցել, որ այն, ինչ վերաբերում է Չեչնիային, համառուսական հարց է: Այժմ Ռուսաստանի թշնամիները մեծ ջանքեր են գործադրում իմ անունն օգտագործել փորձելով: Դրանով պայմանավորված՝ ևս մեկ անգամ ընդգծում եմ, որ կառչած չեմ իշխանությանը»,-ասել է Կադիրովը:

Նրա խոսքով՝ Չեչնիան աշխարհում միակ վայրն է, որտեղ կարճ ժամանակահատվածում ամբողջությամբ հաղթել են ահաբեկչությանը:

«Ներկայիս Չեչնիան թշնամու նկատմամբ մեր ընդհանուր հաղթանակի արդյունքն է: Իրավիճակը բացառապես կայուն է, ձևավորված են և արդյունավետորեն աշխատում են իշխանության բոլոր ճյուղերը»,-գրել է Կադիրովը:

Նյութի աղբյուրը՝ Artsakhpress.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին