▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կադիրովի «ֆան ակումբ»-ի անդամների մասին բան չեմ ուզում ասել». Սանասարյանը՝ Վանեցյանի մասին

«Այն ժամանակ ես ասել եմ, որ խանգարել եմ մարդկանց և այդ մարդիկ այս գործը սկսել են»,- այս մասին  լրագրողների հետ զրույցում ասաց ՊՎԾ պետի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Սանասարյանը։

Դիտարկմանը, թե ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի՞ն նկատի ունի՝ ի պատասխան Սանասարյանն ասաց, որ ասել է, այդ անունը չի ուզում տալ։ 

«Ես նախապես խոսել և տեղեկացրել եմ վարչապետին, թե ինչեր է արվում նրա կողմից։ Հեղաշրջման մասին չեմ ասել, բայց ասել եմ, թե կոնկրետ ինչ գործողություններ են իրականացվում»,- ասաց նա։ 

Անդրադառնալով հարցին, թե Վանեցյանը կուսակցություն է բացում, քաղաքականություն է մտնում, Սանասարյանն այսպես արձագանքեց․ «Կադիրովի ֆան ակումբի անդամների մասին բան չեմ ուզում ասել»,- նշեց նա։ 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին