▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կա՛մ վաճառվում է այլ կենդանու միս, կա՛մ էլ վաճառում են սատկած կենդանու միս». ահազանգ

ՀՀ ԿԱ ԱԳ Կադաստրի պետական կոմիտեի բաժնի պետ Մարատ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Զգուշացում:
Ծանոթս ասաց, որ գումի շուկայի դիմացի մայթում գտնվող մսի խանութներում տավարի միսն անհամեմատ էժան գնով է վաճառվում։ Գիտեի, որ մի քանի տարի առաջ նույն տեղի որոշ խանութներում ձիու միս էին վաճառել ու բացահայտվել։ Երեկ, այդտեղով անցնելիս, հետաքրքրությունից դրդված մտա առաջին պատահած խանութը։ Տավարի մսի գինն ու արտաքին տեսքը նույնն էր, ինչ որ կենտրոնում գտնվող սուպերմարկետներում։ Մտա հաջորդ խանութը և ով զարմանք, այստեղ տավարի միսը վաճառվում էր համարյա կես գնով, բնական է, գնորդներն էլ շատ էին։ Չերկարացնեմ, խանութները բաժանված էին երկու խմբի` սովորական գնով և կես գնով։ Որ հայ առևտրականը բարեգործ չէ և ամենամեծ ցանկության դեպքում չի էլ կարող այդպիսի բարեգործություն անել, դա պարզից պարզ է։ Ուշադիր դիտելիս էժան մսի արտաքին ստուկտուրարան որոշ չափով այն չէր։ Թե այս անգամ անբարեխիղճ առևտրականներն ինչ են մոգոնել և ինչպես են խաբում իրենց հայրենակիցներին, միայն արտաքին զննությամբ հնարավոր չէ պարզել։ Միայն մի բան է պարզ` կա՛մ վաճառվում է ինչ-որ այլ կենդանու միս, կա՛մ էլ այս խանութները դարձել են սատկած կենդանիների վաճառատեղի, թեև արտաքին նշաններով 2-րդ տարբերակը քիչ հավանական է։ Ո՞ւր են սննդի տեսչական մարմինների աշխատակիցները։ Գուցե իրենք էլ իրենց բաժինն են ստանում ու աչք են փակում։ Պատկան մարմինները պետք է լրջորեն զբաղվեն այս հարցով, բացահայտեն ու պատժեն մեղավորներին` ընդհուպ մինչև քրեական գործերի հարուցումը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին