▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կամազ»-ով աշխատակցին վրաերթի ենթարկելու համար քրգործ հարուցվեց

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Սյունէնորգոշին» ՍՊԸ-ի տարածքում աշխատակցի մահվան դեպքի առթիվ:

2017թ. հունիսի 30-ին` ժամը 11:40-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ Բյուրեղավանում՝ «Սյունէնորգոշին» ՍՊԸ-ի տարածքում, տղամարդու դի կա:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Կատարվել դեպքի վայրի զննություն:

Պարզվել է մահացած տղամարդու ինքնությունը, ով հանդիսանում է «Սյունէնորգոշին» ՍՊԸ-ի աշխատակից: Նախնական տվյալներով՝ ՍՊԸ-ի տարածքում աշխատանքներ իրականացնելիս՝ «Կամազ» մակնիշի մեքենայի վարորդը հետադարձ կատարելիս, հունիսի 30-ին`ժամը 11:00-ի սահմաններում, վրաերթի է ենթարկել նույն ՍՊԸ-ի մեկ այլ աշխատակցի։  Վերջինս ստացված մարմնական վնասվածքների հետեւանքով տեղում մահացել է:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով։ Նշանակվել են դիակի դատաբժշկական եւ դատակենսաբանական փորձաքննություններ:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ տղամարդու մահվան հանգամանքների օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին