▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կանայք էլ կարող են ջոկատներ կազմել և մեկնել ռազմաճակատ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տղամարդկանց կոչ արեց գնալ զինկոմիսարիատներ և զինվորագրվել հայրենիքի պաշտպանության գործին, իսկ կանանց խնդրեց քաջալերել տղամարդկանց: Այս մասին Փաշինյանն ասաց ֆեյսբուքի ի ուղիղ եթերում:

«24 ժամ հերթեր պետք է լինեն զինկոմիսարիատների առաջ, մարդիկ պետք է պատրաստ լինեն ՊԲ հրամանատարի ցանկացած հրաման կատարելուն: Այսօր մեր ժողովրդի ճակատագիրն է որոշվում: Չկա ճակատագրի լուծման ավելի լավ տարբերակ, քան ճակատագրի ղեկը սեփական ձեռքը վերցնելը: Որպես ՀՀ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար, պահանջում եմ, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ենթարկվի իմ կոչին, իմ որոշմանը, հրամանին. ամեն տղամարդ պետք է հենց հիմա ոտքի կանգնի ու գնա իր զինկոմիսարիատ, սա իմ հրամանն է»,- ասաց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ կանայք էլ կարող են ջոկատներ կազմել և մեկնել ռազմաճակատ, եթե ցանկություն կունենան և ուժ կգտնեն իրենց մեջ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին