ՀՀԿ-ն իր վստահության մանդատը՝ ՀՀ վարչապետի պաշտոնի համար տալիս է Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին. այս մասին Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո հայտարարել է Արմեն Աշոտյանը:
Արմեն Աշոտյանը վստահություն է հայտնել, որ նոր կառավարությունը լինելու է համախոհների թիմ:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տվել. ըստ նախատեսված կարգի, Սերժ Սարգսյանը վարչապետ կնշանակի կառավարության հրաժարականի ընդունումից հետո՝ տասնօրյա ժամկետում: