▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կառավարության աշխատակազմը չի բարեհաճել… Արմեն Աշոտյանի դիտողությունը

 

 

 

 

Ազգային ժողովի արտահերթ նիստում Արմեն Աշոտյանը մտահոգություն հայտնեց, որ օրակարգի 7 հարցերից երկուսը` ՀՀ-ԵՄ միջեւ կնքված «Ստեղծարար Եվրոպա» համաձայնագիրն ու Եվրասիական տնտեսական միության համաձայնագրի հետ կապված փոփոխությունների հարցը չի քննարկվել իրենց գլխադասային հանձնաժողովում:

 

 

 

 

 

 

 

 

 

«Այսօր առավոտյան հանձնաժողովում նշանակված նիստում քվորում կար, փոխնախարարները կային, բայց քննարկվող հարցերը չկային: Պարզվում է՝ հրավիրելով արտահերթ նիստ՝ կառավարության աշխատակազմը չի բարեհաճել ժամանակին առաքել այս երկու նախագծերը ԱԺ եւ այդ երկու հարցերը այս պահի դրությամբ չեն ենթարկվել քննարկման եւ կարծիք չկա: Իհարկե, առաջնորդվելով կոնստրուկտիվ գործելաոճով, որոշվեց նիստը տեղափոխել առավոտյան ժամը 12։30, որ կարողանանք կարծիք հայտնել այդ երկու նախագծի վերաբերյալ»:

 

Պատգամավորը կառավարության գործընկերներին հորդորեց ԱԺ-ի հետ կապված փաստաթղթաշրջանառությունը կատարել պատեհ, ժամանակին ու որակով, որպեսզի դա չազդի համատեղ աշխատանքի արդյունավետության վրա:

Կարդացեք նաև` Սթափվե՛ք, կապ չունի, թե դուք ով եք, ինչքան փող ունեք և ում լավ ախպոր լավ ախպերն եք. Ալեն Սիմոնյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին