Մարտի 7-ին Կառավարության շենքի մոտ բենզինով ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացին 75-ամյա Ժորա Մալոյանն է, ով ԱրմԼուր-ի հետ զրույցում ասել է, որ ինքը գիտնական, գյուտարար է։ Նրա խոսքով՝ իրեն թույլ չեն տալիս ազգը փրկել Էներգետիկ ճգնաժամից, Հայաստանին սպառնացող վտանգներից։ Ժորա Մալոյանը բողոքում է, որ լրատվամիջոցները հրաժարվում են իրենից հարցազրույց վերցնել, ուստի ինքնահրկիզման փորձը իր ձայնը լսելի դարձնելու նպատակ է ունեցել։ Իսկ Հայաստանին սպառնացող վտանգների ու իր ունեցած փաստարկների մասին խոստացավ խոսել այն ժամանակ, երբ իր համար մամուլի ասուլիս կկազմակերպվի։ |
Կառավարության շենքի դիմաց ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացին պատմում է, թե ինչու՞ գնաց այդ քայլին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet