▲ Դեպի վեր

Հինգշաբթի, 20.11.2025 lang.iso lang.iso lang.iso

Կառավարությունը 797 ծառայողական մեքենա է կրճատում

Կառավարության այսօրվա նիստին աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ պետական ապարատից կկրճատվի 797 ավտոմեքենա: Այս կրճատումները վերաբերելու են բոլոր նախարարություններին, բացառությամբ Պաշտպանության, Արտաքին գործերի նախարարության: Կրճատումներից «փրկվել են» նաեւ Ոստիկանությունը, ԱԱԾ-ն, ԱԻՆ-ը եւ Քննչական կոմիտեն:  Բյուջեից ֆինանսավորվող ծառայողական մեքենաները կրճատվելու են 107-ով: Կառավարությունը որոշում է մշակելու ծառայողական մեքենաների կրճատման, սպասարկող մեքենաների նպատակային լինելու վերաբերյալ:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նիստից հետո հայտնեց, որ կրճավելու է 43 մեքենա, յուրաքանչյուր վարորդ ստանում էր մոտ 80 հազար դրամ: Իսկ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հայտնեց, որ իրենց համակարգում կրճատվելու է 70 մեքենա, ներառյալ՝ մարզային կառույցները: Իսկ թե քանի աշխատակից է կրճատվելու, նա նշեց, որ դեռ հայտնի չէ, բայց դա չի անդրադառնա աշխատանքի արդյունավետության վրա: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին