Քո առաջ կանգնել եմ, կարկամել,
Բացել եմ աչքերս լայն չռած,
Օ՜, ինչ նազանք կա քո մեջ, Մերկել,
Ինչքա՜ն սրտեր են հիմա այլայլված...
Բառեր չեմ գտնում, անզոր է լեզուս,
Ուստի նայում եմ քեզ կույսի նման,
Ի՜նչ բառեր գտնեմ ես աստվածուհուս,
Որ շուրթերս հուզմունքից հանկարծ չդողան...
Ֆեյսբուք