▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարեն Կարապետյանը լավ չի հասկացել՝ մենք ինչ ենք ասում. վարչապետը պետք է ընտրվի ԱԺ-ում. Նիկոլ Փաշինյան

«ՀՀԿ-ն ժամանակի վրա է խաղում, ես իրենց խորհուրդ եմ տալիս չանել դա»,-լրագրողների հետ զրույցում ասել է «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Դիտարկմանը, թե վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն ասում է, որ հրապարակում վարչապետ ընտրելը հակասում է Սահմանադրությանը՝ Նիկոլ Փաշինյանը հետևյալ կերպ է արձագանքել.

«Կարեն Կարապետյանը լավ չի հասկացել՝ մենք ինչ ենք ասում. վարչապետը պետք է ընտրվի ԱԺ-ում, պետք է առաջադրվի ԱԺ խմբակցության կողմից, իսկ մինչ այդ ժողովուրդը պետք է համաձայնություն տա որևէ թեկնածուի»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին