▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարեն Կարապետյանը նախկին նախարարի որդուն ազատել է աշխատանքից

Առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանի որդին, որը Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալն էր, ազատվել է աշխատանքից: Նման որոշում է կայացրել նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Գուրգեն Դումանյանին ազատել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- ասվում է որոշման մեջ:

Նշենք, որ Գուրգեն Դումանյանն այս պաշտոնը ստանձնում էր 2014թ. մայիսից:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին