▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարեն Կարապետյանի հանձնարարականը, որը չի կատարվելու

armtimes.com-ը  գրում է. Երեկ ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստում հանձնարարական տվեց պետեկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանին:

« ...Առաջին հերթին մեր գերատեսչությունները պետք է կատարեն իրենց գործառույթները: Ելնելով դրանից՝ ապահովել ոչ կարգապահ եւ արտոնյալ ընկալվող խոշոր արտադրողների եւ ներմուծողների կողմից հարկային կարգապահության անվերապահ կատարումը։ Երկրորդ, հարկային ստուգումները պետք է իրականացվեն, բացառապես, ռիսկային համարվող սուբյեկտներում, փոքր եւ միջին ձեռնարկություններին անդրադառնալ ծայրահեղ դեպքերում, մաքսային ծառայողների հնարավոր սուբյեկտիվ վարքագծի բացառում եւ գործունեության թափանցիկության ապահովում: ... Որեւիցե ձեւակերպում, որեւիցե ստուգում չպետք է խանգարի իրենց ամենօրյա գործունեությանը»,- ասաց վարչապետը:

Կկատարվի՞ այս հանձնարարականը, թե ոչ՝ շատ հեշտ է ստուգել: Եթե հենց այսօրվանից ՊԵԿ կազմում գործող մաքսային ծառայությունը դադարեցնի ներմուծվող ապրանքների մաքսազերծման ժամանակ այսպես կոչված «հսկիչ գների» կիրառումը, ապա կստացվի, որ ՊԵԿ նախագահը կատարեց հանձնարարականը: 

Կոռուպցիայի ամենացցուն դրսեւորումներից մեկը  հանդիսացող այդ տխրահռչակ «հսկիչ գները» հենց վարչապետի նշած «մաքսային ծառայողների հնարավոր սուբյեկտիվ վարքագծի» ամենադասական օրինակն է: Ինչ-որ բան հուշում է, որ հանձնարարականը չի կատարվելու:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին