▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարեն Կարապետյանի որոշմամբ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարարներն ազատվել են պաշտոններից

Այսօր ՀՀ վարչապետի որոշմամբ Արեգ Գալստյանն ու Իոսիֆ Իսայանն ազատվել են Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոններից: «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Արեգ Գալստյանին ազատել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնից։ Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Իոսիֆ Իսայանին ազատել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնից»,-նշված է վարչապետի որոշումների մեջ։ 
Նշենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանի փեսան՝ Հայկ Հարությունյանը ևս  էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ է և այդ պաշտոնում նշանակվել է դեռևս Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետ եղած ժամանակահատվածում: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին