▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարեն Կարապետյանի փեսան նշանակվել է էներգետիկայի փոխնախարար

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Հայկ Հարությունյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ։ Այդ մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:

Հայկ Հարությունյանը ծնվել է 1986 թ. օգոստոսին: Սովորել է Թայլանդի Ռիջենթս Սքուլ դպրոցում, Լանկաստերի համալսարանում, Քեմբրիջի համալսարանում, Սկոլկովո մենեջմենթի դպրոցում: 

Զինապարտ է, կապիտան: 2010 թվականին ՀՀ պաշտպանության նախարարի կողմից պարգևատրվել է Վազգեն Սարգսյանի մեդալով: Տիրապետում է անգլերենի, ռուսերենի, գերմաներենի:

Անկուսակցական է, ամուսնացած:

Նշենք, որ Հայկ Հարությունյանը Երևանի նախկին քաղաքապետ, ներկայում` «Գազպրոմբանկ» ՓԲԸ նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանի փեսան է:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին