▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարևորը՝ ունենք քաղաքական կամք. Նիկոլ Փաշինյանի բրիֆինգը Նուր-Սուլթանում

Արդեն տեղեկացրել ենք, որ Ղազախստան աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Նուր-Սուլթանում` Անկախության պալատում, մասնակցել է Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հոբելյանական նիստին: Այն նվիրված է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման 5-ամյակին:
Անկախության պալատում Հայաստանի վարչապետին, ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներին դիմավորել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը: Տեղի է ունեցել ձեռքսեղմման և արարողակարգային լուսանկարահանման արարողություն:
Այնուհետև կայացել է Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստը՝ սկզբում նեղ, ապա ընդլայնված կազմով:

Խորհուրդը որոշում է ընդունել Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հաջորդ նիստն 2019 թվականի հոկտեմբերի 1-ին Երևանում անցկացնելու վերաբերյալ:

Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել բրիֆինգով ու նշել. 

«ԶԼՄ-ների հարգելի ներկայացուցիչներ,
Հարգելի Տիգրան Սուրենի,

Մենք ավարտեցինք Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի գագաթնաժողովի աշխատանքները: Այսօր մենք քննարկեցինք հարցերի շատ լայն շրջանակ, գործնականում ընդունեցինք որոշումներ և համաձայնության եկանք օրակարգի բոլոր հարցերի շուրջ:

Սա Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հոբելյանական գագաթնաժողով է: 25 տարի է անցել եվրասիական ինտեգրացիայի գաղափարի առաջարկից հետո և 5 տարի՝ Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին համաձայնագրի ստորագրումից հետո։

Սա խորհրդանշական թիվ է, և հենց դրանով պայմանավորված է Նուր-Սուլթանում այս գագաթնաժողովի անցկացումը: Եվ, իհարկե, կան օրակարգային մի շարք հարցեր, որոնց շուրջ դեռ պետք է համաձայնության գալ, հստակեցնել: Բայց մենք համաձայնության եկանք, որ այդ հարցերի շուրջ կշարունակենք կառավարությունների միջև համատեղ աշխատանքը: Ինչպես ես նշեցի իմ ելույթում, շատ կարևոր է և նաև Հայաստանի համար շատ կարևոր է ԵԱՏՄ արտաքին տնտեսական կապերի ընդլայնումը: Ներկայում բանակցություններ են ընթանում ԵԱՏՄ-ի և Սինգապուրի, Եգիպտոսի, Սերբիայի, Իսրայելի, Հնդկաստանի միջև։ Կարծում եմ՝ դա շատ կարևոր ուղղություն է, որովհետև իրապես կընդլայնի հնարավորությունները ԵԱՏՄ անդամ երկրների բիզնես շրջանակների համար: Կարևորն այն է, որ մենք ունենք քաղաքական կամք՝ այս բոլոր ուղղություններով աշխատելու համար։ Այսօր մենք հանձնարարեցինք Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ ակտիվացնել աշխատանքներն այս բոլոր ուղղություններով։ Հուսով ենք՝ այս տարի արդեն կհաջողվի ստորագրել առնվազն երկու համաձայնագիր ԵԱՏՄ-ի և գործընկեր երկրների միջև։ Առաջիկայում ևս աշխատանքն այս ուղղությամբ կշարունակվի։ Կարծում եմ՝ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի այս նիստը կարելի է համարել հաջողված, և մենք կշարունակենք աշխատանքներն այս ոգով»:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին