▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը

 

«Քրիստոս հարյավ ի մեռելոց»
«Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»
Հայոց տոնածիսական համակարգում իր ուրույն տեղն ունի Զատիկը / Հարության տոն/: «Հարությունը» Աստծո որդու հետ կատարված իրադարձության ուղղակի արտահայտությունն է:
Զատիկը նշվում է գարնան գիշերահավաասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը և տոնվում մարտի 22-ից հետո մինչև ապրիլի 25-ն ընկած ժամանակահատվածում` շարժվելով 35 օրերի միջև: Ըստ հայ եկեղեցու Առաքելական կանոնի, պետք է «քառասուն օր պաս պահվի և ապա տոնվի Զատիկը»:
Զատկի ծիսաշարի գլխավոր բաղադրիչներից էին շնորհավորական փոխայցելությունները: Զատկական շնորհավորական մաղթանքն է`«Քրիստոս հարյավ ի մեռելոց», իսկ պատասխանը` «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»: 
Տոնի արարողակարգն ընթանում է եկեղեցական ծիսակարգով և ժողովրդական տոնախմբությամբ` տոնական ուտեստով ( ներկած հավկիթ, չամիչով փլավ, ձուկ և ծիսական գաթաներ,կարմիր գինի ): Զատկի սեղանի զարդն է ձուն, որը հանդիսանում է ծիսական խաղի (ձվախաղ) առարկան:
Ձուն հիմանականում ներկում են կարմիր գույնով: Գրիգոր Տաթևացին ձուն կարմիր ներկելու մասին տալիս էր հետևյալ բացատրությունը. «Զատկին, - ասում է նա,- կարմիր ձու ենք ներկում և նրա խորհուրդն այն է, որ ձուն օրինակն է աշխարհի և, ինչպես որ իմաստուններն են ասում` դրսի կեղևը նման էր երկնքին, մզղաձևը` օդի և սպիտակուցը` ջրի, դեղինն էլ` երկիրն է: Իսկ կարմիր ներկը նշանակում է, թե ողջ աշխարհը գնվեց Քրիստոսի արյունով: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռների մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը: Սրա համար է, որ նախ` կարմիր ձու ենք ուտում և հետո` ուրիշ կերակուրներ»:

«Քրիստոս հարյավ ի մեռելոց»

«Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»

Հայոց տոնածիսական համակարգում իր ուրույն տեղն ունի Զատիկը / Հարության տոն/: «Հարությունը» Աստծո որդու հետ կատարված իրադարձության ուղղակի արտահայտությունն է: Զատիկը նշվում է գարնան գիշերահավաասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը և տոնվում մարտի 22-ից հետո մինչև ապրիլի 25-ն ընկած ժամանակահատվածում` շարժվելով 35 օրերի միջև: Ըստ հայ եկեղեցու Առաքելական կանոնի, պետք է «քառասուն օր պաս պահվի և ապա տոնվի Զատիկը»:

Զատկի ծիսաշարի գլխավոր բաղադրիչներից էին շնորհավորական փոխայցելությունները: Զատկական շնորհավորական մաղթանքն է`«Քրիստոս հարյավ ի մեռելոց», իսկ պատասխանը` «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»: Տոնի արարողակարգն ընթանում է եկեղեցական ծիսակարգով և ժողովրդական տոնախմբությամբ` տոնական ուտեստով ( ներկած հավկիթ, չամիչով փլավ, ձուկ և ծիսական գաթաներ,կարմիր գինի ):

Զատկի սեղանի զարդն է ձուն, որը հանդիսանում է ծիսական խաղի (ձվախաղ) առարկան: Ձուն հիմանականում ներկում են կարմիր գույնով: Գրիգոր Տաթևացին ձուն կարմիր ներկելու մասին տալիս էր հետևյալ բացատրությունը. «Զատկին, - ասում է նա,- կարմիր ձու ենք ներկում և նրա խորհուրդն այն է, որ ձուն օրինակն է աշխարհի և, ինչպես որ իմաստուններն են ասում` դրսի կեղևը նման էր երկնքին, մզղաձևը` օդի և սպիտակուցը` ջրի, դեղինն էլ` երկիրն է: Իսկ կարմիր ներկը նշանակում է, թե ողջ աշխարհը գնվեց Քրիստոսի արյունով: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռների մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը: Սրա համար է, որ նախ` կարմիր ձու ենք ուտում և հետո` ուրիշ կերակուրներ»:

Հայոց ազգագրության թանգարան 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին