▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարմիր խաչը՝ սիրիահայի բողոքի հետքերով

Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայկական Կարմիր խաչի ընկերության Լրատվական լուսաբանման բաժնի վարիչ Նունե Գրիգորյանը հայտնեց, որ իրենց կողմից սիրիահայերին տրամադրվում է մարդասիրական օգնություն, որն է՝ դեղորայք, սնունդ, հիգիենայի պարագաներ.

«Բիզնես հիմնելու հարցում էլ օգնում ենք ամենախոցելիներին և դա որոշում է ստեղծված գնահատման հանձնաժողովը՝ հիմնվելով միջազգային չափանիշների վրա»,-նշեց Նունե Գրիգորյանը:

Սիրիայից 1.5 տարի առաջ Երևան տեղափոխված Ներսես Ասլանյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ իրեն այս կազմակերպությունն առանց պատճառաբանության մերժել է.

«Երկաթագործ եմ, մեքենաների նորոգման կենտրոն էի ցանկանում բացել, ռուսերեն և հայերեն լեզուներով պահանջեցին ներկայացնել գործիքների անունները: Համացանցում գտա 9 գործիքի ռուսերեն անվանումը: Ասացին, որ 800 եվրոյի գործիքներ կտրամադրեն:

Թուղթը պատրաստեցինք և ներկայացրեցինք: Ժողովից հետո ասացին, թե 7 գործիք կտանք, 2-ը դուք գնեք: Ասացի՝ խնդիր չկա: 15 օր հետո ասացին, որ մերժել են խնդրանքս և չեն տրամադրի գործիքները: Որևէ պատճառաբանություն չեն ներկայացրել, ախր ինձ համար գործիքները շատ կարևոր են»,-նշեց սիրիահայը:

Խնդրի պարզաբանման առումով նրան հրավիրել էին Կարմիր խաչի գրասենյակ:

«Բացեցինք նրա գործը և տեղում պարզվեց, որ նա ծրագրի չափանիշներին չէր համապատասխանում, այսինքն չուներ անչափահաս երեխա, ուներ աշխատանք և ներկայացրել էր ոչ թե բիզնես պլան, այլ «կողքից» գործիքներ էր ցանկանում իր համար ձեռք բերել և չէր ներկայացրել հիմնավորում, թե դա ինչ չափով եկամուտ է ապահովելու իր համար: Ինքը հիմա սպասման ցուցակում է գտնվում, քանի որ դիմել է սեպտեմբերին: Ամեն դեպքում, խորհուրդ տվեցին գալ հունվարից և ավելի ճիշտ ձևակերպել դիմումը, որովհետև գործիքներ տրամադրում են նրանց, ովքեր իրենց սեփական գործն են ուզում սկսել, ոչ թե «կողքից աշխատում են»: Ինչ վերաբերում է առանց պատճառաբանության մերժելուն, ապա ասեմ, որ նա չի հետաքրքրվել, թե ինչու են մերժել իրեն»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կարմիր Խաչի Լրատվական լուսաբանման բաժնի վարիչ Նունե Գրիգորյանը:

Ինչ վերաբերում է գործիքների անունները ռուսերենով պահանջելուն, Նունե Գրիգորյանը պատասխանեց.

«Նրա պահանջած գործիքները սովորական չեն, և, որպեսզի ճիշտ գտնեն, փնտրում են համացանցում, թե որ լեզվով ինչպես է դա կոչվում: Դա պարտադիր պահանջ չէ, միայն գործը թեթևացնելու համար է»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին