▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարմիրները մի քիչ շատ էին

ԱԺ-ում քվեարկության դրվեց  «ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» որոշման նախագծի ընդունման մասին հարցը:

Վարման կարգի վերաբերյալ ՕԵԿ խմբակցությունից ձայն խնդրեց Հեղինե Բիշարյանը՝ հայտարարելով, որ քանի որ 2013 թվականին կոալիցիայի մաս են կազմել, ապա ձեռնպահ կքվեարկեն: 

Մինչ կհայտարարվեր քվեարկության արդյունքը, տեսնելով դեմ քվեարկողների շատ լինելը, ԱԺ նախագահը կատակեց. «Կարմիրները մի քիչ շատ էին»,-ասաց Գալուստ Սահակյանը:

Արդյունքում, կողմ էին քվեարկել 67-ը, դեմ 40-ը, ձեռնպահ՝ 5-ը:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին