▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարո Եղնուկյանը կմնա կալանավորված

Հիմնադիր խորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանի կալանքի ժամկետն այսօր երկարացվեց երկու ամսով:  Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը: Ըստ նախաքննական մարմնի՝ դեռ քննչական գործողություններ կան անցկացնելու:

Կարո Եղնուկյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 218 և 219 հոդվածներով՝ պատանդ վերցնելուն, շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելուն աջակցելու համար, որով նախատեսվում է 8-15 տարվա ազատազրկում։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին