Հանրայինի եթերում նախընտրական մեծ բանավեճի շրջանակներում իրեն հատկացված հարցի իրավունքը կիրառելով, «Մենք» դաշինքի առաջնորդ Արամ Սարգսյանն իր հարցն ուղղեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ «Կարո՞ղ է վատ իշխանությունը դառնալ լավ ընդդիմություն եւ հակառակը՝ կարո՞ղ է լավ ընդդիմությունը դառնալ վատ իշխանություն»:
Ն. Փաշինյանը պատասխանեց.
«Խոսքն այստեղ մի իշխանության մասին է, որը սմբողջությամբ կոռումփացված է եղել եւ կեղեքել է սեփական ժողովրդին, աղքատացրել է սեփական ժողովրդին, Հայաստանը արտաքին քաղաքականության մեջ հասցրել է նվաստացման, զրկել հեղինակությունից, ընդհանրապես իշխանության ինստիտուտն է զրկել հեղինակությունից եւ ես չեմ կարծում, թե պետք է թույլ տա ընդդիմության ինստիտուտը եւս զրկել հեղինակությունից»:
Արամ Սարգսյանը այնուհետ կրկնեց իր հարցի մի մասը, թե կարո՞ղ է լավ ընդդիմությունը վատ իշխանություն սառնալ: Ապա հստակեցրեց, որ այդ հարցը տալիս է, քանի որ մինչեւ վերջերս կարծում էր՝ ոչ, չի կարող, հիմա համոզվում է հակառակում.
«Վատ իշխանություն ասելով, Հայաստանում այլեւս կոռումփացված իշխանություն չի կարող լինել, ժողովրդի դեմ գործող չի կարող լինել, որովհետեւ ժողովուրդը գիտի, որ այդ իշխանության հարցերը կարելի է 1 շաբաթում լուծել: Այս իշխանությունը ոչ մի րոպե չի հանդուրժի կոռուպցիան, ամենաթողությունը»,-պատասխանեց վարչապետի պաշտոնակատարը:
Հարցի պատասխանը շարունակեց Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ ՀՀԿ-ն որպես ընդդիմություն չի կարող լինել ու առհասարակ նրանք պետք է բաց թողնեին գոնե ընտրությունների 1 շրջան, գոնե 5 տարի:
Աղբյուր՝ armtimes.com