Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով՝ զինվորական ծառայությունից զորացրելու նպատակով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Հակոբ Մելիքյանը դատապարվեց 7, իսկ կաշառք տալու մեջ մեղադրվող Դավիթ Գալեչյանը՝ 3 տարվա ազատազրկման:
«Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ամբաստանյալ Հակոբ Մելիքյանի պաշտպան Արմեն Ֆերոյանը իրավական անգրագիտություն որակեց առաջին ատյանի դատարանի վճիռն ու նշեց, որ այն անպայման բողոքարկելու է վերաքննիչ դատարան:
Գործով մյուս ամբաստանյալի պաշտպան Հարություն Բաղդասարյանը ևս պատրաստվում է բողոքարկել առաջին ատյանի դատավճիռը:
Հիշեցնենք, որ մեղադրողը միջնորդել էր Հակոբ Մելիքյանին դատապարտել 8 տարվա, իսկ Դավիթ Գալեչյանին՝ 4 տարվա ազատազրկման:
Ըստ մեղադրանքի՝ ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի նյարդավիրաբուժական բաժանմունքի ավագ օրդինատոր Հակոբ Մելիքյանը, 2013թ հունվար ամսին բաժանմունք ընդունված ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Դավիթ Գալեչյանին զորացրելու համար, ընդառաջ գնալով վերջինիս առաջարկին, 2013թ ապրիլ-մայիս ամիսների ընթացքում անձամբ 3 փուլով ստացել է առանձնապես խոշոր չափերի հասնող` 6000 ԱՄՆ դոլար գումար կաշառք:
Դավիթ Գալեչյանին մեղադրանք է առաջադրվել՝ ծառայությունից զորացրվելու նպատակով Հակոբ Մելիքյանին առանձնապես խոշոր չափերի հասնող 6000 ԱՄՆ դոլար փոխանցելու համար:
Հակոբ Մելիքյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը, իսկ Դավիթ Գալեչյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք տալը:
«Փաստինֆո»-ն գրում է.Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով՝ զինվորական ծառայությունից զորացրելու նպատակով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Հակոբ Մելիքյանը դատապարվեց 7, իսկ կաշառք տալու մեջ մեղադրվող Դավիթ Գալեչյանը՝ 3 տարվա ազատազրկման:
Կայքի փոխանցմամբ՝ ամբաստանյալ Հակոբ Մելիքյանի պաշտպան Արմեն Ֆերոյանը իրավական անգրագիտություն է որակել առաջին ատյանի դատարանի վճիռն ու նշել, որ այն անպայման բողոքարկելու է Վերաքննիչ դատարան:
Գործով մյուս ամբաստանյալի պաշտպան Հարություն Բաղդասարյանը ևս պատրաստվում է բողոքարկել առաջին ատյանի դատավճիռը: Հիշեցնենք, որ մեղադրողը միջնորդել էր Հակոբ Մելիքյանին դատապարտել 8 տարվա, իսկ Դավիթ Գալեչյանին՝ 4 տարվա ազատազրկման:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում