▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Կասեցվել է «Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոների աշխատանքը

Այս պատմության կողքին իմ անունը շահարկողները կամ բութ են, կամ սրիկա. Արփինե Հովհաննիսյանը`. . .

Գյումրիի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ռուսական ռազմաբազայի 20-ամյա զինծառայողի կախված դին

Առանց Արցախի անհնար է որևէ առաջընթաց ունենալ և արդյունավետ լուծումներ գտնել. Արայիկ Հարությունյան

Տավուշի մարզում զինվորներ տեղափոխող «Կամազ»-ը շրջվել է. ժամկետային 7 զինծառայող տեղափոխվել է հոսպիտալ

Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանը որդի են ունեցել

Խուլիգանություն Երևանում՝ վրացիների մասնակցությամբ

Չի կարելի փակել մեր երեխաների աչքերը «Հայ եկեղեցու պատմություն» և «Աստվածաշունչ» առարկաների վրա

Կառուցենք Հայաստանը նորովի․ Փաշինյանը կադրեր ու փաստեր է ներկայացրել Մեղրիից

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 20-րդ ծրագրից կարող են օգտվել նաև միկրոձեռնարկատերերը

Պարետ Տիգրան Ավինյանը կարևոր թվեր է հրապարակել

Սարսանգի ջրամբարում 11 եւ 14-ամյա երեխաներ են ջրահեղձ եղել. մեկի դին չեն գտել

Մի քիչ ծնողներն են խանգարում, բայց ամեն ինչ նորմալ է. նախարարի ուղիղ եթերը՝ Արտաշատի թիվ 1 դպրոցից

Պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

+37․․․+38 աստիճան, սակայն… Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին

Հուշարձանի կարգավիճակ ունեցող շինությունների սեփականատերերին ազատել անշարժ գույքի հարկից․. . .

Ունենք Զինված ուժերի զարգացման բավականին լավ տեմպ և որակ. Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանական թեյը սահմանամերձ Տավուշի մարզի Մովսես գյուղում` որպես օգնություն

4 կգ երջանկություն. ծնվել է Գոհար Ավետիսյանի առաջնեկը

Վաղվա 11 հազարը գրելիս սա չմոռանաք․ Հայկ Մանասյան

Կորոնավիրուսով վարակման 580 և մահվան 8 նոր դեպք

Կորոնավիրուսի երկրորդ ալիք կարող է և չլինել․ ԱՀԿ

Արա, մինչև հիմա չհասկացա՞ք, որ ես բերդում հայտնվելուց չեմ վախենում

Իշխանությանը չհաջողվեց Ամուլսարում բաժնետերերի փոփոխություն կատարել, այժմ փորձում են «երգով նահանջի գնալ»

«ՀԷՑ»-ը կտուգանվի․ հաշվիչների ցուցմունքները կեղծել են

«Հայաստան վերադարձեք և տեսեք՝ ինչ վատ վիճակի մեջ է ապրում ժողովուրդը». Մգեր Արմենիա

28-ամյա Անուշ Թորանյանն ընտրվել է Փարիզի քաղաքապետի օգնական-տեղակալ

Դատավոր Վահագն Մելիքյանն ԱԱԾ չի հրավիրվել. ԱԱԾ-ն հերքում է տարածել

Տեսան, որ մեր տատիկն է, նորից հուղարկավորեցինք. քանի՞ արտաշիրիմում է արվել գյումրեցի տատիկի. . .

Ներողություն ենք խնդրում կատարվածի կապակցությամբ. ԱՆ խոսնակի գրառումը կորոնավիրուսից մահացածի. . .

Կրկին տեղի է ունեցել փաստաբանի եւ վստահորդի միջեւ խոսակցության գաղտնալսում, որն օգտագործվում է. . .

Արթուր Ղազինյանի այսօրվա հայտարարության վերաբերյալ ՀՔԾ-ն պարզաբանում է տարածել

Եթերում դիմակ կրելու եւ Արմնյուզ հ/ը վարչական տույժի ենթարկելու վերաբերյալ

Ավելի քան կես միլիարդ դոլար՝ էներգետիկ ենթակառուցվածքների վերակառուցման և վերազինման համար

Մեր «Սու30CM»-ները երեկ «մարտական խոցումով» առաջին վարժական թռիչքներն են իրականացրել. Փաշինյան

Հայկական ֆուտբոլում այսօր բացառիկ որոշում է կայացվել

Հիմար էշ․․․Երգիչ Մհերի գրառումը զարմացրել ու զայրացրել է ֆեյսբուքյան օգտատերերին

Եթե ես ունենայի վետո դնելու իրավունք, ապա կդնեի...Արմեն Սարգսյան

Պետրոս Ղազարյանը խորհուրդ է տվել Սոլովյովին հեռանալ «Россия1» -ից

Կինը, ում փոխարեն թաղել են տատիկին, չի մահացել

Այս դրվագը ավելի լավ պատկերացում է տալիս, թե ինչ կարծիքի են մարդիկ առողջապահական ծառայության. . .

Վաղ առավոտից խուզարկություն են կատարում Սևանի «Հարսնաքար»-ում»․ Ամրամ Մակինյան

Երկար տարիների ձեր ներդրումը գնահատվում է ժողովրդի հարգանքով. Արմեն Սարգսյանը պարգևներ է հանձնել

Ոստիկանները եթերում դիմակ չկրելու համար «Արմնյուզ»–ում էին․ վարչական վարույթ է հարուցվել

Հարցվածների 85%-ը հավանություն է տալիս ՀՀ վարչապետի գործունեությանը

Նույն բանը կատարվել է Ռազմիկ Աբրահամյանի հետ, սակայն ոչ իմ կողմից. Թորոսյանի հարցաքննությունն ավարտվեց

Միացյալ Նահանգները 1 միլիոն դոլարի աջակցություն է տրամադրում Հայաստանին՝ պայքարելու կոռուպցիայի դեմ

Սահմանադրական դատարանում ԱԺ ներկայացուցիչը միջնորդել է հետաձգել հուլիսի 7-ին նշանակված. . .

ՍԴ դատավոր Հրանտ Նազարյանի մուտքը ՍԴ արգելվել է վերջինիս լիազորությունների դադարեցման. . .

Միջադեպ՝ Սահմանադրական դատարանի մոտ

Կատարի հայ համայնքի կյանքն այսուհետ էապես կփոխվի. Արմեն Սարգսյանը Դոհայում այցելել է ՀՀ դեսպանություն

Դիտեք նաև՝ 

Կատարի Պետություն պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դոհայում այցելել է Հայաստանի Հանրապետության դեսպանություն։ Կատարի Պետությունում մեր երկրի դեսպանատունը բացվել է այս տարի՝ Կատարի Պետության Էմիրի և կառավարության գործուն աջակցությամբ։

Նախագահ Սարգսյանին դիմավորել են Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանը, Կատարի Հայոց թեմի հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տեր Պողոս վարդապետ Թինքճյանը, հայ համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև հայկական «Մեսրոպյան» վարժարանի սաները։

Ողջունելով ներկաներին՝ նախագահ Սարգսյանն օրը պատմական և սպասված է համարել բոլորի համար։ «Կատարը բարեկամական երկիր է՝ բարեկամ ժողովրդով։ Երկար տարիներ բոլորս սպասել ենք դեսպանության բացմանը։ Իմ բազմաթիվ այցերի ժամանակ, երբ հանդիպում էի ձեզնից շատերին, խոսվում էր, թե երբ է Հայաստանի Հանրապետությունը վերջապես Կատարում ունենալու իր դեսպանությունը,- հիշել է նախագահը։ - Այսօր դա իրականություն է, և կարծում եմ՝ հատկապես ձեր՝ Կատարի հայ համայնքի կյանքն այսուհետ էապես կփոխվի, քանի որ դուք ավելի սերտ ու անմիջական կապված կլինեք հայրենիքի հետ, հայրենիքի ներկայությունը կլինի ոչ միայն ձեր սրտերում, այլև ձեր ամենօրյա կյանքում։ Կարծում եմ՝ Հայաստանն ու Կատարը շատ անելիքներ ունեն թե՛ քաղաքականության, թե՛ տնտեսության ոլորտներում, թե՛ գործարար հարաբերություններում և մշակութային կյանքում։ Դեսպանատունը պետք է այն կամուրջը լինի, որ ոչ միայն ձեզ կապի հայրենիքին, այլև Հայաստան-Կատար հարաբերությունները սերտացնի։ Այսինքն, ձեզնից յուրաքանչյուրից ակնկալում եմ, որ ակտիվորեն ներգրավվեք և մասնակից լինեք Հայաստան-Կատար հարաբերությունների զարգացմանը»։

Շնորհավորելով բոլորին դեսպանության բացման առիթով՝ նախագահ Սարգսյանն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիին և Կատարի բարեկամ ժողովրդին՝ դեսպանատան բացմանն աջակցելու համար։ «Դեսպանատան բացումը հնարավոր չէր լինի, եթե չլինեին էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի բարի կամքն ու հսկայական, նաև՝ նյութական աջակցությունը։ Իմ շնորհակալության խոսքերն եմ ուղղում թե՛ Կատարի ժողովրդին, թե՛ կառավարությանը, թե՛ էմիրին,-ընդգծել է նախագահը։ - Սա բարեկամության առանձնահատուկ քայլ է, և մեզնից յուրաքանչյուրը պետք է գնահատի այն, պետք է ամեն ինչ անենք, որ այս բարեկամությունը, երկու ժողովուրդների միջև եղբայրական հարաբերություններն ամրապնդվեն ու ընդլայնվեն։ Այնպես որ, բարի գալուստ Հայաստանի Հանրապետության դեսպանատուն, բարի գալուստ ձեր տուն»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին