Փոխարժեքի տատանումը մտահոգություն է առաջացնում այն ժամանակ երբ այն լինում է 10 տոկոսից ավել : «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ֆոնդային բորսայում կայացել է մեկ օրվա` նոյմեբերի 24-ի ընթացքում դրաժի արժեզրկում : Ոչ ավել ոչ պակաս դրամը արժեզրկվել է 16 դրամով եւ կազմել 435 դրամ 1 դոլարի դիմաց:
Վաճառքը ընդանուր առմամբ կազմել է 32 մլն դոլար: Սակայն մտահոգվելու առիթ այդքան էլ չկա,քանի որ դրամը վերջին մեկ-երկու շաբաթվա ընթացքում աստիճանաբար արժեւորվում էր եւ այդ ընթացքում 405-410-ից հասել էր մինչեւ 421 դրամ 1 դոլարի դիմաց: Բացի դրանից, դրամի փոխարժեքի ճշգրտումը թելադրված է վերջին ժամանակահատվածում տարածաշրջանում և միջազգային ֆինանսական շուկաներում տեղի ունեցած զարգացումներով, և նման իրավիճակը նպաստում է արտահանման մրցունակության բարձրացմանը, տնտեսական աճին, կայուն աշխատատեղերի ստեղծմանը և պահպանմանը, ինչպես նաև բնակչության կողմից ստացվող տրանսֆերտների գնողունակության աճին:
Ստեղծված իրավիճակի մասին է փաստում Կենտրոնական բանկը,որ խորհրդակցություն է անցկարել ֆինանսական շուկայի մասնակիցների հետ : Բացի դրանից,մեր երկրի կենտրոնական բանկի պահուստները բավարար են դիմակայելու փոխարժեքի արհեստական տատանմանը և ապահովելու ֆինանսական կայունությունը :