▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կենացները քաղցրանում են...

Երեկ համառոտ ներկայացրել էինք ադրբեջանական իրազեկ կայքերից մեկում հրապարակված «Ի՞նչ է կատարվում Ադրբեջանի ԱԳՆ-ում» հոդվածի բովանդակությունը: Այսօր նույն կայքը հրապարակել է «Թուրան» գործակալության հաղորդագրությունը, որից պարզ է դառնում, որ Ադրբեջանի ԱԳՆ ևս մեկ աշխատակից` Սուբխանվերդիևը, անցել է ընդդիմության կողմը: Նախորդ դիվանագետը` Անար Հասանովը, Ավստրալիայում Ադրբեջանի դեսպանությունից հեռացվել էր այն պատճառով, որ հրապարակել էր դիվանագիտական ներկայացուցչությունուն տեղ գտած կոռուպցիայի և կեղծիքի փոստերը: Սակայն դա միակ պատճառը չի եղել:

Հասանովի և մյուս դիվանագետների վրա գործադրվող ճնշումը սկսվել է այն ժամանակ, երբ նրանք «լայքել» են շնորհազուրկ դիվանագետ Արիֆ Մամեդովի հայտնի հոդվածը, որտեղ խստորեն քննադատվել են Ադրբեջանի իշխանությունները: Դիվանագետներից պահանջել են գրավոր բացատրություն տալ և հանդես գալ Արիֆ Մամեդովի դեմ: Մերժում ստանալով, դիվանագետներին սկսել են հետապնդել, հաղորդել է «Թուրանը»: Ավստրալիայի դեսպանությունից հեռացված առաջին աշխատակիցը եղել է Ֆարիդ Սուբխանվերդիևը, հայտնել է «Թուրանի» աղբյուրը: Հետո հասել է Անար Հասանովի հերթը:

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունից այս դիվանագետների ճակատագրի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու փորձերը արդյունք չեն տվել: Անկասկած, դիվանագիտական այս խմորը դեռ շատ ջուր կվերցնի, մանավանդ, որ ադրբեջանցի մի քանի քաղաքագետներ ԱԳՆ նախարար Մամեդյարովին խորհուրդ են տվել հրաժարվել իր պաշտոնից:

Կարեն Մկոյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին