▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կենդանի վահան լինենք՝ բախումները կանխարգելու նպատակով. ԲՀԿ-ականի կոչը պատգամավորներին

Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սարի Թաղի դեպքերի վերաբերյալ ՀՀ ԱԺ
Բարգավաճ Հայաստան խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի կոչը:

«Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու կյանքն ու
առողջությունը վեր է ամեն ինչից, ուստի.
Կոչ եմ անում Ազգային Ժողովի իմ գործընկեր-պատգամավորներին` անկանխատեսելի հետագա  զարգացումները, բախումներն ու նոր անցանկալի միջադեպերը կանխարգելելու նպատակով ՝ որպես կենդանի վահան գտնվենք բոլոր այն վայրերում, որտեղ հավանական են նոր բախումներ,որպեսզի հնարավոր լինի կանխել  հավանական ու անդառնալի զարգացումները»:

Վահե Էնֆիաջյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին