Այսօր` սեպտեմբերի 21-ին, ողջ հայությունը նշում է Հայաստանի Երրորդ Հանրապետության Անկախության օրը: Տոն, որ, հիրավի, համազգային է: Հայաստանի Հանրապետությունը 22 տարեկան է:
Հայաստանի Անկախության հռչակագիրն ընդունվել է 1990թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն Խորհրդի նիստում:
1990 թ. Անկախության հռչակագրից հետո ՀՀ Գերագույն խորհրդի որոշումով 1991 թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի տարածքում անցկացվեց հանրաքվե: Հայ ժողովուրդը միասնաբար, ավելի, քան 99% ձայների մեծամասնությամբ «այո» ասաց անկախությանը: Եվ սեպտեմբերի 23-ին ՀՀ Գերագուն խորհուրդը, ամփոփելով հանրաքվեի արդյունքները, Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն:
ASEKOSE.am-ը շնորհավորում է ողջ հայությանը` տոնի կապակցութամբ` մաղթելով, նորանոր ձեռքբերումներ ու նվաճումներ,միասնականություն, ամուր կամք` էլ ավելի շենացնելու ու հզորացնելու մեր հայրենիքը, կերտելու մեր երազանքների հզոր Հայաստանը:
Փառք Հայաստանի անկախությունը նվաճած բոլոր մարտիկներին:
Շնորհավոր տոնդ, անկախ Հայաստան: